Նոր-Արեշ թաղամասում տեղի ունեցած պայթյունից տուժածներին փոխհատուցում տրամադրելու թեմայի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանի հետ։
Փոխքաղաքապետը վստահեցրել է, որ փետրվարի 23-ին են հանդիպել ամբողջությամբ և մասնակի փլուզված տների բնակիչների հետ՝ ընդհանուր առմամբ 7 ընտանիքների։
«Մենք Էրեբունի վարչական շրջանի շենքում հանդիպել ենք նրանց հետ, ինչից հետո որոշվեց, որ 7 ընտանիքին էլ 300 000-ական դրամ տրամադրենք, բնակարաններ վարձակալելու համար, որպեսզի այս պահին անօթևան չմնան»,-մանրամասնել է Մադաթյանը։