Արտագնա աշխատանքի մեկնածների բողոքների մեջ կա որոշակի օբյեկտիվ տարր՝ հատկապես տույժերի մասով․Բադասյան

Sputnik
Е-draft համակարգում երեկվանից քննարկման է ներկայացվել «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը, որն առնչվում է արտագնա աշխատողներին հարկելուն։
Ըստ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի՝ նոր նախագծով նախատեսվում է, որ եթե օտարերկրյա պետությունում` ռեզիդենտության երկրում, հարկի գումարը պահվել է հարկ վճարողի կողմից, ապա Հայաստանում տարբերության մասով հարկը չի կիրառվի։
ՊԵԿ-ի նախագահն ընդունում է, որ արտագնա աշխատանքի մեկնածների բողոքների մեջ կա որոշակի օբյեկտիվ տարր հատկապես տույժերի մասով։