Ռուս սահմանապահները պետք է դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից.Սիմոնյան

Sputnik
«Ես նման քննարկման մասնակից չեմ եղել, բայց կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ իրենք այդտեղից դուրս գան։ Դա իմ անձնական կարծիքն է»,-ի պատասխան «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների առկայության մասին լրագրողների հարցին, ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մենք մեր երկրի սահմանները կպաշտպանենք, իսկ ես վստահ չեմ, որ իրենք մեր երկրի սահմանները կպաշտպանեն։ Ապացուցվեց մի քանի անգամ որ չպաշտպանեցին։ Եկան ԼՂ ի՞նչ արեցին, հայ ժողովրդին դուրս ուղեկցեցի՞ն, է՞դ են պաշտպանել»,-հավելել է Սիմոնյանը։