Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ թաղամասում փետրվարի 5-ին տեղի ունեցած պայթյունից տուժած 86-ամյա Ռոզա Նազարյանն օրերս մահացել է, Sputnik Արմենիան տեղեկացել է Նոր Արեշի 34-րդ փողոցի բնակիչներից։
Պայթյունի վայրում փրկարարները փլատակներից հանել էին 23-րդ տան բնակիչ Հրանտ Սարգսյանին ու տեղափոխել Այրվածքաբանության կենտրոն։ Բացի այդ, փլատակներից հանել էին 43-րդ տան բնակիչներ 37-ամյա Հայկ Սողոմոնյանի և 54-ամյա Գայանե Եղոյանի դիերը։
Նախնական տեղեկություններով` գազի արտահոսքի հետևանքով առաջացած պայթյունից ամբողջությամբ փլուզվել էին երեք տներ, կոտրվել էին շրջակայքի մի քանի տասնյակ տների ապակիներ։ Պայթյունի վայրում Sputnik Արմենիան բնակիչներից փորձել է պարզել թե ինչ է արվել դեպքից 21 օր անց։