Պապոյանի նշանակումը փաստում է, որ իշխանությունը չունի կադրային բազա.Սարգսյան

Sputnik
Էկոնոմիկայի նախարարությանն առնչվող քրեական վարույթի շրջանակում պաշտոնից ազատված նախկին նախարար Վահան Քերոբյանին կփոխարինի Ազգային ժողովի «Քաղպայմանագիր» խմբակցության անդամ, խորհրդարանի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։
Նա տնտեսագիտության թեկնածու, դոցենտ է։ 2022 թվականի նոյեմբերից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահն է։
Թեև Պապոյանի թեկնածությունը նախարարի պաշտոնում հավանության է արժանացրել իր իսկ կուսակցությունը, այդուհանդերձ Պապոյանը կարծում է, որ պետական համակարգում աշխատելն այսօր գրավիչ չէ` ցածր աշխատավարձի պատճառով։
Ըստ Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանի` Պապոյանի նշանակումը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում փաստում է, որ որ իշխանությունը չունի կադրային բազա։