Սուրեն Պապիկյանը համագործակցության հարցեր է քննարկել Վրաստանի պաշտպանության նախարարի հետ

Պաշտպանության նախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը հարաբերությունների շարունակական զարգացման վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության օրակարգային հարցերն ու առաջիկա անելիքները, կարծիքներ են փոխանակել անվտանգային հարցերի շուրջ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Պաշտպանության նախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը հարաբերությունների շարունակական զարգացման վերաբերյալ։