Շվեդիան կդառնա ՆԱՏՕ–ի անդամ. Հունգարիան էլ վավերացրեց անդամակցության հայտը

Բուդապեշտ
Վավերացմանը կողմ է քվեարկել 188 պատգամավոր, դեմ ՝ 6:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Հունգարիայի խորհրդարանը գարնանային նստաշրջանի առաջին նիստում վավերացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը:
Վավերացմանը կողմ է քվեարկել 188 պատգամավոր, դեմ՝ 6: Քվեարկությանը չի մասնակցել 4 պատգամավոր։
Նշենք, որ երբ Թուրքիան հունվարին վավերացրեց Շվեդիայի` դաշինքին անդամակցելու մասին արձանագրությունը, դաշնակից երկրներից միայն Հունգարիան էր մնացել, որ չէր վավերացրել այն։ Վավերացումից հետո Շվեդիան պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի 32-րդ անդամը ։
Հյուսիսատլանտյան պայմանագրին միանալու արարողությունը, որպես կանոն, տեղի է ունենում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, որը տեղակայված է Բրյուսելում: Արարողության ժամանակ ստորագրվում են համապատասխան փաստաթղթերը, և բարձրացվում է դաշինքի նոր անդամի դրոշը ։ Այնուհետև միանալու մասին փաստաթուղթը ի պահ է հանձնվում ԱՄՆ-ին, ինչը փաստացի նշանակում է ՆԱՏՕ-ին միանալու պաշտոնական ընթացակարգի ավարտ:
Հունգարիան նոր նախագահ ունի