ՔՊ գրասենյակի մոտ հայտնաբերված առարկան «մուլյաժ» է եղել. ոստիկանապետ

Մի քանի օր առաջ նույն փողոցում պայթուցիկ սարքի նմանվող սարք էր հայտնաբերվել պատգամավոր Գուրգեն Արսենյանի գրասենյակի մոտ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ հայտնաբերված առարկան պայթուցիկ սարք չի եղել, այլ «մուլյաժ»։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»` հղում անելով ՆԳՆ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին։
«Այն փորձել ենք վնասազերծել, սակայն իրենից բան չի ներկայացնում»,- նշել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք` ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ժամը 13:40-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ Գյուլբենկյան 30/3 շենքի բակում ռումբ է դրված, և այն պայթելու է:
Նշենք, որ օրեր առաջ ոստիկանները նույն տարածքում` Երևանի Գյուլբենկյան 33 հասցում, հայտնաբերել էին պայթուցիկ սարքի նմանվող առարկա։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` այդ հասցեում գտնվող տարածքը պատկանում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին: