ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Հունգարիայի խորհրդարանը երկրի նախագահ է ընտրել Սահմանադրական դատարանի նախագահ Տամաշ Շուոկին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 134 պատգամավոր, դեմ՝ 5-ը ։ Ընդդիմադիր կուսակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։ Նիստը հեռարձակվել է խորհրդարանի կայքում։ Հայտարարվել է, որ Շուոկը պաշտոնը կստանձնի մարտի 5-ին:
Հունգարիայի Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Թամաշ Սուլեկը նախագահական երդման արարողությունից առաջ (2024թ, փետրվարի, 26)․ Բուդապեշտ
© AP Photo / Denes Erdos
Նախագահի ընտրության համար անհրաժեշտ էր, որ թեկնածուին աջակցի պատգամավորների առնվազն 2/3-ը։ 199 մանդատից 133-ը պատկանում է իշխող կուսակցություններին։
Ավելի վաղ կայացած նիստում խորհրդարանն ընդունել էր նախորդ նախագահ Կատալին Նովակի հրաժարականը, որը լքել էր պաշտոնը մանկապղծության մեջ ներքաշվածին ներում շնորհելու սկանդալից հետո:
Բնակիչները հեռուստացույցով դիտում են, թե ինչպես է Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը հայտարարում իր հրաժարականի մասին (2024թ, փետրվարի 10)․ Բուդապեշտ
© AFP 2024 / FERENC ISZA
Նիստին որպես հյուրեր ներկա են եղել Հունգարիայի նախկին նախագահներ Պալ Շմիտն ու Յանոշ Ադերը, ինչպես նաև Հունգարիայից Եվրախորհրդարանի պատգամավորներ:
Շուոկը նախագահ է ընտրվել 5 տարով։