ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Հայաստանի ներկայացուցիչ Անիլ Շարիաթփանահին դարձել է Կարատեի համաշխարհային ֆեդերացիայի (WKF)՝ Karate 1 Youth League պաշտոնական մրցաշարի հաղթող՝ կատա մրցաձևի Մ14 տարեկանների կարգում:
Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Կատա մրցաձևի աղջիկների պայքարում Հայաստանն առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում WKF պաշտոնական մրցաշարում:
Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրա քաղաքում տեղի ունեցած Karate 1 Youth League մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչը 6 հաղթական մենամարտ է անցկացրել և ոսկե մեդալ նվաճել:
Անիլ Շարիաթփանահին 2023 թվականից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: 2023 թվականին Անիլը դարձել է նաև Armenia Open-2023 միջազգային բաց առաջնության հաղթող: