ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Տարածվող լուրերը, թե00oo000 հաշվառման համարանիշը ձեռք է բերվել121.000.000 դրամով կամ300.000 դոլարով, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Էլեկտրոնային աճուրդն ընթացքի մեջ է, որը կավարտվի փետրվարի28-ին»,–նշել է ՆԳՆ խոսնակը:
Նշենք, որ փետրվարի 25–ին «Վարորդի ընկեր» ՀԿ–ն լուր տարածեց, որ «գոլդ» համարանիշների աճուրդն ավարտվել է և հենց 300.000 դոլարով է վաճառվել զրոներով համարանիշը։
Դրանից հետո լուրն արագորեն սկսեց տարածվել սոցցանցերում ու մեծ իրարանցում առաջացրեց հայկական տիրույթում։