Նոր ձևաչափի սպորտային շոուն միավորել է ֆիզիկական և թվային հարթություններում (physical+digital) անցկացվող մրցումները։ Փետրվարի 21-ից մարտի 3-ը 107 երկրների ավելի քան 2000 մասնակիցներ 10 մլն դոլար մրցանակային ֆոնդ են խաղարկում 21 նորարարական ճյուղերում: Մրցումները բաժանված են 5 կատեգորիաների կամ «մարտահրավերների»․ սպորտ, մարտավարություն, ռազմավարություն, տեխնոլոգիա և արագություն:
Սկզբում հաղորդվում էր, որ Հայաստանից մարզիկներ չեն մասնակցելու Խաղերին, բայց հետո մասնակիցներ գտնվեցին. ֆուտբոլային թիմը հանդես է գալիս «ֆիջիթալ-ֆուտբոլ» մարզաձևում, իսկ խառնամարտերի ներկայացուցիչը՝ «ֆիջիթալ-մենամարտերում»: Հայկական Sportball24 Telegram-ալիքի տվյալներով` հայկական FC Van-ը դուրս է մնացել ֆիջիթալ-ֆուտբոլ մրցաձևում «Ապագայի խաղեր 2024» խաղի մրցաշարից՝ պարտվելով խմբային փուլի բոլոր հանդիպումներում:
«Ապագայի խաղերի» երկրորդ շաբաթվա ընթացքում պետք է որոշվեն ռոբոտների մարտի, ֆիջիթալ BMX-ի, դրոնների մրցավազքի, ֆիջիթալ-բասկետբոլի, VR ռիթմի սիմուլյատորի, պարային սիմուլյատորի, ֆիջիթալ MOBA Mobile Legends-ի, ֆիջիթալ ֆուտբոլի, ֆիջիթալ սքեյթբորդինգի և ֆիջիթալ մրցավազքի հաղթողները: