Չինաստանը որոշել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանել. վարչապետ

Այս որոշումը նոր հնարավորություններ կստեղծի երկկողմ հարաբերությունների խորացման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Չինաստանը որոշել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանել։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, կառավարության նիստի ժամանակ այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Վրաստանի քաղաքացիները կկարողանան 30 օր անընդմեջ մնալ Չինաստանում», – ասել է վարչապետը։
Նրա խոսքով` այս որոշումը նոր հնարավորություններ կստեղծի երկկողմ հարաբերությունների խորացման համար։
Պուտինի որոշմամբ Վրաստանի հետ ՌԴ վիզային ռեժիմը չեղարկվել է
2023 թվականի ամռանը Վրաստանը և Չինաստանը ռազմավարական գործընկերություն հաստատեցին։ Դրանից հետո վրացական կողմը Չինաստանի քաղաքացիների համար չեղարկեց վիզայի ռեժիմը։