«Առինջ մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում թալանել են ՌԴ քաղաքացու ավտոմեքենաները

Ոստիկանական ավտոմեքենաներ
ՌԴ քաղաքացին իրավապահներին ասել է, որ իրեն պատճառվել է ավելի քան 5 մլն դրամի վնաս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում թալանել են ՌԴ քաղաքացու «Volvo» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` դեպքը տեղի է ունեցել փետրվարի 22-ին։
47-ամյա Վադիմ Ախմետզյանովը ոստիկաններին հայտնել է, որ ժամը 13։00-ի սահմաններում ՌԴ քաղաքացիներ 28-ամյա Իլյա Պետրովը և 38-ամյա Ալեքսեյ Գավրիլովը իրեն վստահված ավտոմեքենաներից պահեստամասեր են գողացել քանդելու եղանակով։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ախմետզյանովը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իրեն պատճառվել է 5 մլն 200 հազար դրամի վնաս։
Վանաձորի մերձակա Բուլղարական ավանում դի է հայտնաբերվել