Արարատ Միրզոյանը մարտի 1-ին կմեկնի Թուրքիա

Արարատ Միրզոյան
ՀՀ արտգործնախարարը մասնակցելու է Անթալիայի դիվանագիտական ֆորումին
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Միրզոյանը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք` Միրզոյանը Թուրքիա էր մեկնել նաև 2023 թվականի փետրվարին։