ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Ապրիլի 8-ին տեղի է ունենալու Արեգակի ամբողջական խավարում։ Տեղեկությունը հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Ըստ NASA-ի տվյալների` ամբողջական խավարման ընդհանուր փուլը, երբ երկինքը լիովին կմթնի, կտևի 268 վայրկյան, ստվերի լայնությունը կկազմի 199 կմ, և այն կարելի է դիտել Մեքսիկայում, ԱՄՆ-ում և Կանադայում։ Մասնակի խավարումը տեսանելի կլինի Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև Արևմտյան Եվրոպայի և Կենտրոնական Ամերիկայի որոշ մասերում: Արեգակի այս խավարումը Հայաստանի տարածքում չի դիտվի»,– ֆեյսբուքյան էջում գրել է Ազիզյանը։
Նա նշել է, որ Արեգակի հաջորդ ամբողջական խավարումը կլինի 2042 թվականի ապրիլի 20-ին։
Ամբողջական խավարման պահին այն դիտարկվող կետում օդի ջերմաստիճանը որոշ դեպքերում իջնում է նույնիսկ ավելի քան 10 °C-ով՝ համեմատած խավարմանը նախորդող ժամանակի հետ։ Ջերմաստիճանի նման կտրուկ անկումը կարող է հանգեցնել ամպերի առաջացման կամ անհետացման և քամու արագության կտրուկ փոփոխության։