Արսեն Հակոբյանն ու Տիգրան Հակոբյանը ստեղծել են աննախադեպ նախագիծ

Sputnik
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացել է «Armenian sound» նախագծի շնորհանդեսը։ Ձայնային ռեժիսորներ Արսեն Հակոբյանն ու Տիգրան Հակոբյանը ստեղծել են Հայաստանի ձայների առայժմ միակ շտեմարանը։
Որպես ռադիոինժեներներ Արսենն ու Տիգրանը գիտեն մաքուր ձայնի արժեքը, որպես լուրերի հնչյունային ռեժիսորներ` նաև դրանք վավերագրելու կարևորությունը։
Ձայնադարանը պարբերաբար թարմացվում է, վերբեռնվում են նոր ձայներ, որոնք ունեն նկարագրություն, թեգեր և շատ հեշտ որոնման համակարգ։ Armenian sound-ը շատ օգտակար կարող է լինել ռադիոռեպորտաժների, ֆիլմերի հնչյունային ձևավորումների ժամանակ։