Զելենսկու այցը Հայաստան անհավանական չեմ համարում. Բաբկեն Թունյան

Sputnik
Ազգային Ժողովի տնտեսական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը լրագրողների հետ ճեպազրույցում բացատրել է, թե ինչ է նկատի ունեցել վարչապետը` ասելով, որ Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին։
Իշխանական պատգամավորը պարզաբանել է, որ մեր ակտիվությունը կառույցուն գրեթե սառեցված է և դա գաղտնիք չէ։
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորին հարցրել են նաև Ուկրաինայի նախագահի Հայաստան այցելելու հնարավորության մասին։ Բաբկեն Թունյանը Զելենսկու այցը չի բացառել։