Կապույտ հազի հետևանքով նործինների մահացությունը 92 տոկոս է. Մերի Տեր-Ստեփանյան

Sputnik
Հայաստանում կապույտ հազի դեպքերն ավելացել են. 2022-ին ընդամենը 2 դեպք էր արձանագրվել 100 հազար բնակչի հաշվով, 2023թ.-ին` 56 դեպք, որից 44-ը մինչև 2 տարեկան երեխաների մոտ։ Ընդ որում հենց նորածինների համար այս հիվանդությունը մահացու է` 92 տոկոսով։
Կապույտ հազով, դրան հաճախ անվանում են նաև 100-օրյա հազ, հիվանդանում են նաև մեծահասակները։ Նրանց մոտ վարակը հաճախ չի ախտորոշվում, հիվանդությունը տանում են ոտքի վրա 3 ամիս հազալով ու այդ ընթացքում կարող են վարակել 12-18 մարդու, նաև նորածին երեխայի` դրանից բխող բոլոր, ամենասարսափելի հետևանքներով։
Մինչդեռ ժամանակակից բժշկությունն ունի հիվանդության տարածումը կանխելու միջոցը` պատվաստումները։
Ինչով է պայմանավորված Հայաստանում կապույտ հազի դեպքերի աճը մոտ 23 անգամ` պարզաբանել է Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանը։