Հայաստանում կրթության որակն ապահովում են մասնավոր պարապողները. Սերոբ Խաչատրյան

Sputnik
Կրթության նախարար Ժաննա Անդրեասյանն օրերս սոցցանցում հրապարակեց հանրակրթության պետական չափորոշչի՝ Տավուշի մարզում փորձարկման արտաքին գնահատման արդյունքները։ Ըստ այդմ` մեր երեխաների դպրոց հաճախելու հավաքական 12 տարի ժամանակից կրթության նպատակով օգտագործված ժամանակը կես տարով երկարել է և այժմ ութ ու կես տարի է։ Այսինքն դպրոցում ծախսած ժամանակից միայն ութ ու կես տարին կարելի է համարել նպատակային, մնացած 3 ու կես տարվա ընթացքում նրանք ոչինչ չեն սովորում։
Կրթական արդյունքը կամ կրթության որակը վեց ամսով ավելանալը Ժաննա Անդրեասյանը համարել է հանրակրթության չափորոշչի բարեփոխման արդյունք և հաջողված փորձ։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը զգուշավոր է իր գնահատականներում։ Նրա համոզմամբ` միայն չափորոշիչներով կրթական արդյունք ապահովել հնարավոր չէ։