Մեծ փողեր ու պետական հովանավորչություն. Փորձագետը` «հայկական» ադամանդի ու ոսկու մասին

Sputnik
Ինչ է կատարվում ոսկու և ադամանդի հայաստանյան շուկայում։ Պետությունը որոշել է վերահսկել շուկան և ստեղծել ռեեստր, որում պետք է հաշվառվեն Հայաստանում թանկարժեք մետաղների արտադրությամբ, մշակմամբ, թանկարժեք մետաղների և քարերի առևտրով զբաղվող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը։ Ռեեստրը վարելու է էկոնոմիկայի նախարարությունը։
Նախագծի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է տնտեսագետ Աղասի Թավադյանի հետ, որի համոզմամբ` ոսկու և ադամանդի առևտուրը պետականորեն պետք է վերահսկվի։ Վկայակոչելով պաշտոնական վիճակագրությունը նա ուշադրություն է հրավիրել փաստին, որ չմշակված ադամանդներն ու ոսկու ձուլակտորներն օրինակ մեր երկիր են գալիս Ռուսաստանից և նույնությամբ վերաարտահանվում են Արաբական Միացյալ Էմիրություններ և Հոնգկոնգ. ընդ որում` ներմուծման ու արտահանման գների մեծ տարբերությամբ։ Եվ այդ շահեկան բիզնեսի մասին, ըստ Աղասի Թավադյանի` քաջատեղյակ են պետական ամենաբարձր մակարդակում։