ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ Բելառուսում պատգամավորների ընտրություններում խախտումներ չեն հայտնաբերվել, բարձր մասնակցությունը վկայում է ընտրողների ակտիվության մասին: Այս մասին ասվում է ԱՊՀ գործադիր կոմիտեի կայքում։
«Ոչ մի խախտում չի հայտնաբերվել ոչ տեղի դիտորդների, ոչ մեր դիտորդների կողմից»,-ասել է Լեբեդևը:
Նա նշեց, որ արտահերթ քվեարկությանը ավելի քան 40% մասնակցությունը խոսում է ընտրողների մեծ ակտիվության մասին, իսկ հիմնական օրը քվեարկությունը ոչ պակաս ակտիվ է ընթանում:
Բելառուսում ընթանում են խորհրդարանի ստորին պալատի և պատգամավորների տեղական խորհուրդների ընտրությունները: Նախատեսվում է 5 տարի ժամկետով ընտրել տեղական խորհուրդների 12 514 և խորհրդարանի ստորին պալատի 110 պատգամավորների: