Վանաձորի մերձակա Բուլղարական ավանում դի է հայտնաբերվել

Տնակների մոտակայքի ձորակում հայտնաբերվել է 50-ամյա Վ․ Մ․-ի դին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Ժամը 10։24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բուլղարական ավանի տնակների մոտակայքում անշարժ պառկած քաղաքացի կա, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բուլղարական ավանի տնակների մոտակայքի ձորակում հայտնաբերվել է Վ․ Մ․-ի (ծնված 1974 թ․) դին։