ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Արթուր Դավթյանը աշխարհի գավաթի խաղարկության երկորդ փուլում ոսկե մեդալակիր է դարձել հենացատկ վարժությունից։ Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Նշվում է, որ մարզիկը վաստակել է 15.000 միավոր։
Նույն վարժությունում երկրորդ տեղը զբաղեցրել է իրանի ներկայացուցիչ Մահդի Օլֆատին (14.900 միավոր), իսկ բրոնզե մեդալը նվաճել է Չինաստանի ներկայացուցիչ Յուլի Չենը 14.850 միավորով։
Խաղարկությունն անցկացվում է Գերմանիայի Կոտբուս քաղաքում։
Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության հաջորդ փուլը տեղի կունենա Բաքվում, իսկ եզրափակիչ փուլը Դոհայում՝ ապրիլի 17–ին։
Նշենք, որ երեկ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը օղակների վարժության նվաճել է բրոնզե մեդալ։
Ավելի վաղ հայտել էինք, որ հայ մարմնամարզիկները 1 ոսկե և 1 արծաթե մեդալ էին նվաճել աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում, որն անցկացվել էր Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում:
Հաղթողի կոչմանն էր արժանացել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը: Նա հենացատկ վարժությունում գերազանցել էր բոլոր մրցակիցներին՝ եզրափակիչում հավաքելով 14,933 միավոր:
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանն էլ Կահիրեի աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել էր արծաթե մեդալակիր: Օղակների վարժության եզրափակիչում հայ մարզիկը հավաքել էր 14.500 միավոր և զբաղեցրել երկրորդ տեղը:
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերի համար: