Զելենսկին Հայաստան գալո՞ւ է, թե՞ ոչ․ ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը

ՀՀ ԱԳՆ
Լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել, թե Ուկրաինայի նախագահն առաջիկայում գալու է Հայաստան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է ԶԼՄ-ների տարածած լուրը, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջիկայում գալու է Հայաստան։
«Կարող եմ ասել, որ բարձրաստիճան այցերի մասին պատշաճ ժամկետներում իրազեկվում է»,- Sputnik Արմենիային ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նշենք, որ ըստ լրատվամիջոցների՝ Զելենսկին Հայաստան է այցելելու մարտի 4-ին։