Մեսսին դարձել է առաջին ֆուտբոլիստը, որն ԱՄՆ–ում գլխավորել է հայտնի մարզիկների ցանկը

Մեսսի
ԱՄՆ–ում Մեսսին ավելի ճանաչված է, քան պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է առաջին ֆուտբոլիստը, որ գլխավորել է ամերիկացիների կողմից սիրված մարզիկների ցանկը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով SSRS–ի տվյալներին։
Աղբյուրը նշում է, որ 2023 թվականի չորրորդ եռամսյակում Մեսսին իր համբավով ԱՄՆ–ում գերազանցել է բոլոր մյուս մարզիկներին։
Տարբեր ժամանակներում ԱՄՆ–ում ամենահայտնի մարզիկների կոչմանը արժանացել են բասկետբոլիստներ Մայքլ Ջորդանը, Կոբե Բրայանտը, Ստեֆեն Քարրին և Լեբրոն Ջեյմսը, գոլֆիստ Թայգեր Վուդսը և ամերիկյան ֆուտբոլի խաղացող Թոմ Բրեդին։
Նշվում է նաև, որ ԱՄՆ–ում Մեսսին գրեթե չորս անգամ ավելի հայտնի է, քան պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն։ Դեկտեմբերին արգենտինացին հավաքել է ձայների 21,3%–ը, սաուդյան «Ալ–Նասրայի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվողը` շուրջ 6%–ը։