Կրակոցներ Երևանի նորակառույց շենքերից մեկի բակում․ տուժած կա

Ոստիկանական ավտոմեքենա
Նախնական տեղեկություններով՝ վիճաբանություն է եղել, որի ժամանակ կրակոցներ են արձակվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Երևանի նորակառույց շենքերից մեկի բակում այսօր կրակոցներ են հնչել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Իրավապահները ժամը 17։25-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Պարույր Սևակի փողոցի 8/1 հասցեում վիճաբանություն է եղել, 1 անձ շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։
Ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են ատրճանակից կրակված 2 պարկուճ, արնանման հետքեր` շենքի ավտոկայանատեղիում։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ կրակած անձը հայտնաբերվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքները, ինչպես նաև վիճաբանության մասնակիցների ինքնությունը պարզելու համար։
Կայքը գրում է, որ տուժածը Երևանի 43-ամյա բնակիչ Կարեն Ղ․-ն է, նա հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված վիճակում։
Սպանություն Քասախում․ 50-ամյա տղամարդուն դանակի 6 հարված են հասցրել