ԵՄ–ն 50 մլրդ եվրոյի օգնության նոր ծրագրով Ուկրաինային առաջին 4.5 մլրդ եվրոն կվճարի մարտին

Եվրամիության և Ուկրաինայի դրոշները
Բրյուսելը Ուկրաինայի համար նախատեսված նոր օգնության ծրագիրը հաստատել է փետրվարի 1-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Եվրամիությունը մտադիր է 50 մլրդ եվրոյի օգնության նոր ծրագրով Ուկրաինային առաջին 4.5 մլրդ եվրոն վճարել մարտին։ Ծրագիրը Բրյուսելը հաստատել է փետրվարի 1-ին։ Այս մասին Կիև կատարած իր այցի ժամանակ հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
«Մենք քննարկել ենք Ուկրաինայի համար 50 մլրդ եվրո արժողությամբ ծրագրի հետագա քայլերը։ Առաջին վճարումը` 4.5 մլրդ եվրոյի չափով, կիրականացվի մարտին», – գրել է նա X սոցցանցում։
ԵՀ ղեկավարը նշել է, որ Ուկրաինայի իշխանությունների հետ քննարկել է նաև Լեհաստանի հետ սահմանին առկա խնդիրները և պաշտպանական ոլորտում իրականացվելիք համատեղ աշխատանքները։
Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցվել են մինչև ամառ. ԵՀ ղեկավար
Հիշեցնենք` փետրվարի 1-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵՄ անդամ պետությունների առաջնորդները հաստատել են առաջիկա չորս տարվա համար 50 մլրդ եվրո ծավալով Ուկրաինային երկարաժամկետ բյուջետային օգնության տրամադրումը։ Եվրոպական աղբյուրների տվյալներով` Բրյուսելը կատարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հիմնական պահանջը` Ուկրաինային տրվող վճարումները մեխանիկորեն չեն լինի. ԵՄ առաջնորդները պետք է ամեն տարի դրանք վերանայեն և վերստին հաստատեն` վերահսկելով Կիևի կողմից Բրյուսելի բոլոր պահանջների կատարումը։
Ռազմական գործողությունների գինը. ԱՄՆ-ն և Եվրոպան վիճում են՝ ո՞վ է ավելի շատ փող տվել Կիևին