Էջմիածնի Մայր տաճարը կվերաօծվի սեպտեմբերին

Էջմիածնի Մայր տաճար
Կառույցի հիմնանորոգումը սկսվել էր 2018-ին։ Նորոգման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել էին կահ–կարասիներ, որմնանկարների տակ այլ շերտեր էին բացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Էջմիածնի Մայր տաճարը կվերաoծվի այս տարվա սեպտեմբերին։ Ինչպես հայտնում է Մայր աթոռի տեկետավկան համակարգը, որոշումն ընդունվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ժամանակ:
«Որոշվեց Մայր տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողությունները կազմակերպել սույն թվականի սեպտեմբերի 28-29-ին՝ Ս. Գևորգ զորավարի և Վարագա Ս. Խաչի տոներին»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` կառույցի հիմնանորոգումը սկսվել էր 2018-ին։ Աշխատանքների ժամանակ զանգակատան վեղարի ծածկասալերի տակ 17-րդ դարին վերագրվող 170 կահ–կարասի էին հայտնաբերել, իսկ գմբեթում` որմնանկարներ։