ՀՀ վերակողմնորոշման գինը դեպի Արևմուտք բարձր է լինելու, և դա արդեն մասամբ վճարվել է ԼՂ կորստով. Դմիտրի Սուսլով

Sputnik
Հայաստանի վերակողմնորոշման գինը դեպի Արևմուտք բարձր է լինելու, և դա արդեն մասամբ վճարվել է Լեռնային Ղարաբաղի կորստով. այս կարծիքն այսօր Երևան հայտնել է Ռուսաստանի Եվրոպական և միջազգային համապարփակ հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը։
«Հայաստանը խաչմերուկում. ՀԱՊԿ, ՆԱՏՕ, թե արտադաշինքային կարգավիճակ» թեմայով քննարկմանը համոզմունք է հայտնել, որ ՀԱՊԿ-ում մասնակցության սառեցումն այսօրվա իրավիճակում ընկալվում է որպես ագրեսիայի գիտակցված հրավեր Ադրբեջանին, որից հետո Հայաստանի ղեկավարությունը լրացուցիչ առիթ է ակնկալում ՀԱՊԿ-ից վերջնականապես դուրս գալու համար: