Դավիթ Կարապետյանը «լծված է «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատանը տիրանալու գործին». Անանուն ահազանգ

Sputnik
Sputnik Արմենիան անանուն էլեկտրոնային հաղորդագրություն է ստացել, այն մասին, որ արդեն մի քանի ամիս Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը «լծված է հավատարմագրային կառավարման տրված «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատունը պարալիզացնելու և հիվանդանոցին տիրանալու գործին»։
Հիվանդանոցի բուժաշխատողներին, որոնք առանց այն էլ աշխատավարձ չեն ստանում, հորդորում է չգնալ աշխատանքի։ Նամակին կցված է նաև ձայնագրություն, որում ըստ անանուն հեղինակի՝ լսվում է, թե ինչպես է քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը, իմանալով, որ շտապօգնության բրիգադը հղի կնոջը տարել է այդ ծննդատուն, զանգում է շտապօգնության ղեկավարի և պարզաբանում պահանջում։