Տեսչությունների սկզբունքը պետք է լինի սպառողների իրավունքների պաշտպանությունը. Բաբկեն Պիպոյան

Sputnik
Քանի տեսչություն կա Հայաստանում։ Միայն հիշելով մոտ երկու տասնյակ կարողացա հաշվել։ Նախարարություններն ունեն իրենց տեսչությունները, տեսչություններ ունեն նաև կառավարությանն առընթեր մարմինները, գործում է նաև պետական վերահսկողական ծառայությունն ու Ազգային Ժողովի հաշվեքննիչ պալատը։
Բոլորը բոլորին վերահսկում են, բայց կաշառք միևնույն է վերցնում են։ Ընդամենը մի քանի օր առաջ ձերբակալվեց Առողջապահական տեսչական մարմնի բուժօգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետը։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանը վստահ է` կաշառք վերցրել են ու կվերցնեն. խնդիրը մեխանիզմն է։