Իրանահայերը միշտ էլ ակտիվ մասնակցություն են ունեցել երկրի խորհրդարանի ընտրություններին․Շահվերդյան

Sputnik
Իրանում փետրվարի 22-ից մեկնարկել է այդ երկրի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, որը տևելու է մոտ 1 շաբաթ։
Օրենսդիր մարմնում իրենց մշտական տեղն ունեն նաև իրանահայերը։ Նրանց համար խորհրդարանում 2 մանդատ է հատկացված։
Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանը հերթական անգամ ակտիվորեն մասնակցում է քարոզարշավին՝ նպատակ ունենալով վերընտրվել Իրանի 12-րդ գումարման խորհրդարանում։
Շահվերդյանի խոսքով՝ իրանահայերը միշտ էլ ակտիվ մասնակցություն են ունեցել երկրի խորհրդարանի ընտրություններին։