ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Զելենսկու «խաղաղության բանաձևը» կեղծիք է և վերջնագիր, դա արդեն հասկանալի է շատ երկրների համար, և դրա վրա ժամանակ չպետք է վատնել, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի նիստում ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ արևմտյան քաղաքական գործիչները խաբեությամբ փորձում են գլոբալ Հարավի և Արևելքի ներկայացուցիչներին «հավաքների» հրավիրել Վլադիմիր Զելենսկու այսպես կոչված «խաղաղության բանաձևը» առաջ մղելու համար, որը «փուչ և պարզապես հիմար նախաձեռնություն է»։
«Պետք չէ ժամանակ վատնել Զելենսկու այսպես կոչված «խաղաղության բանաձևով» բանակցություններ վարելու Կիևի ռեժիմի դատարկ պլանների վրա, որը ոչ այլ ինչ է, քան վերջնագիր Ռուսաստանին և փորձ՝ բոլոր ձևերով հնարավորինս շատ երկրեր բերել անվերջ հանդիպումների։ Այդ կեղծիքն արդեն հասկանալի է շատերին, ովքեր սկզբում ակամայից ներքաշվեցին Կիևի այս կեղծ նախաձեռնության մեջ»,-ասել է Նեբենզյան։
Նա հավելել է, որ եթե չլինեն իրական բանակցություններ՝ հիմնված տիրող իրավիճակի իրական գնահատման վրա, հատուկ ռազմական գործողությունը, միևնույնն է, կհասնի իր նպատակներին։