Վրաստանի վարչապետն ընդունել է Փաշինյանի՝ Հայաստան այցելելու հրավերը

Զրուցակիցները կարևորել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ, հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Զրուցակիցները կարևորել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը և պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել այս ուղղությամբ:
Վարչապետ Փաշինյանը վարչապետ Կոբախիձեին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստանի Հանրապետություն: Վրաստանի վարչապետը ընդունել է հրավերը:
Հիշեցնենք` փետրվարի 1-ից նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն «փոխանակվել են» պաշտոններով։