Պաշտոնյաներին պարգևավճար ենք տալիս համընդհանուր բարօրության համար. Փաշինյան

ՀՀ կառավարության շենք
ՀՀ վարչապետի խոսքով` 20–25 տարի օրենսդրությունը գործել է, ու ոչ մեկի մտքով չի անցել, որ այդ հարկերը պետք է հավաքվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Պետական բյուջեից ծախսվող բոլոր միջոցները ծախսվում են համընդհանուր բարօրության համար: Կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա կասեն՝ բա պետական պաշտոնյաներին պարգևավճարներ են տալիս: Դա էլ է նույն բանի համար. պետական պաշտոնյային վճարվում է նաև նրա համար, որ աշխատանքի ավելի բարձր չափանիշներ գործեն: Դատավորների, դատախազների, քննիչների աշխատավարձերը բարձրանում են նրա համար, որ մեր ժողովրդի ակնկալած արդարությունը հաստատեն Հայաստանում»,– հայտարարեց նա:
Ըստ Փաշինյանի` դա մեկ օրում չի լինելու, սակայն պետք է հասկանալ, որ այսօր արդարություն չունենալու պատճառներից մեկն այն է եղել, որ 20–25 տարի օրենսդրությունը գործել է, ու ոչ մեկի մտքով չի անցել, որ այդ հարկերը պետք է հավաքվեն:
«Կանոնը այդպես է եղել` ով կարող է հարկ չվճարել, պետք է չվճարի: Հարկ վճարողների վրա էլ չարախնդացել են: Հիմա այդպես չէ այլևս»,– ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ 2023 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի աշխատողներն ընդհանուր 413 միլիոն 495 հազար դրամի պարգևավճար են ստացել։
Քաղաքապետարանի պարգևավճարների ֆոնդը նախատեսվում է ավելացնել 86.6%-ով․ հետազոտություն