ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Հայկական կողմը չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այս հայտարարարությունը տարածել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները փետրվարի 23-ին իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,– ընդգծել է ՊՆ–ն։
Փետրվարի 13-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել Ներքին Հանդ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով 4 հայ զինծառայող էր զոհվել, 1-ը՝ վիրավորվել: