Հայաստանից փորձել են մոտ 2 կգ ոսկի տեղափոխել Վրաստան

«Սադախլո» անցակետ
Ոսկյա զարդերը հայտնաբերվել են մեքենայի թաքստոցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Հայ-վրացական սահմանին` «Սադախլո» անցակետում, ոսկյա զարդերի ապօրինի ներկրում է կասեցվել, 1 անձ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը։
Պարզվել է, որ քաղաքացին 216,7 հազար լարի (81,8 հազար դոլար) արժողությամբ, 1 735 գրամ քաշով ոսկի է թաքցրել մեքենայում։
Նրան 5-7 տարվա ազատազրկում է սպառնում:
Փորձել են արտահանել 66 տոննա մետաղյա ջարդոն․ ՊԵԿ բացահայտումը