ԵՄ խորհուրդը հաստատել է ՌԴ–ի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթը

Այժմ ԵՄ–ի պատժամիջոցների տակ է ավելի քան 2 հազար անձ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ԵՄ–ի հակառուսական պատժամիջոցների նոր` 13-րդ փաթեթը ներառում է 194 ֆիզիկական և իրավաբանական անձ, պատժամիջոցների ենթարկված անձանց ընդհանուր քանակը գերազանցել է 2 հազարը։ Այս մասին տեղեկանում ենք այսօր ԵՄ խորհրդի հրապարակած հայտարարությունից։
«Խորհուրդը որոշել է սահմանափակող միջոցներ կիրառել ևս 106 ֆիզիկական և 88 իրավաբանական անձանց նկատմամբ։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի տարածքայի ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը սպառնացող կամ խաթարող գործողությունների վերաբերյալ ԵՄ սահմանափակող միջոցները ներկայում կիրառվում են ավելի քան 2000 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ», – ասվում է տեքստում։
Ինչպես հայտարարելէ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, այն կտարածվի պաշտպանական և ռազմական հատվածի ձեռնարկությունների վրա։
Նա նաև հավելել է, որ ԵՄ-ն նախկինի պես միասնական է «Ռուսաստանի ռազմական մեքենան ոչնչացնելու վճռականության» և Ուկրաինային օգնելու հարցում:
Պատժամիջոցների 13-րդ փաթեթը նվիրված է Ռազմական հատուկ գործողության մեկնարկի երկրորդ տարեդարձին: