Ասուլիս. Հայաստանում նախադեպը չունեցող «Armenian sound» նախագիծը

Արսեն Հակոբյան
Sputnik
Ձայնային ռեժիսորներ Արսեն Հակոբյանն ու Տիգրան Հակոբյանը ներկայացրել են Հայաստանում նախադեպը չունեցող մի նախագիծ, որը կոչվում է «Armenian sound»: Հակոբյան եղբայրներն առաջարկում են Հայաստանը ճանաչել ձայներով։ Ժամանակակից տեխնիկայով իրականացված գերմաքուր ձայնագրությունները կարող են օգտակար լինել ռադիոհաղորդումների, ֆիլմերի հնչյունավորման և հնչյունային ձևավորումների համար։
Ինչպե՞ս է հնչում հայկական պատարագը հենց եկեղեցում կամ առավոտը Երևանում ու գյուղերում։ Բացառիկ ձայնադարանում ներառվել են նաև պատմական դարձած մարզական ու քաղաքական իրադարձությունները։ Հակոբյան եղբայրներն իրենց բացառիկ նախագծի մասին կպատմեն փետրվարի 26-ին` ժամը 12.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայանալիք ասուլիսի ընթացքում։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։