Արմեն Նազարյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից

Նազարյանն այդ պաշտոնում նշանակվել է 2021 թ. սեպտեմբերի 7–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Արմեն Նազարյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից։ Այդ մասին այսօր որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք կառավարության e-gov.am հարթակից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Նազարյանին 2024 թվականի փետրվարի 26-ից ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,– նշված է որոշման մեջ:
Նշենք, որ Արմեն Նազարյանը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ էր նշանակվել 2021 թ. սեպտեմբերի 7–ին։
Ինչու է Փաշինյանը PR շոու անում. փորձագետը` մարզային այցերի և պաշտոնանկությունների մասին
Մինչ փոխնախարարի պաշտոնում նշանակվելը Նազարյանը ղեկավարել է ՀՀ ՊՆ զինծառայողների, նրանց սոցիալական ապահովության և վետերանների առողջապահության գլխավոր վարչության առողջապահության վարչությունը: