ԱՄՆ–ն ավելի քան 500 պատժամիջոց է սահմանում ՌԴ–ի դեմ. Բայդենը հաստատել է

Ջո Բայդեն
Նոր պատժամիջոցների շրջանակում Վաշինգտոնը նաև գործողություններ է ձեռնարկում, որ նվազեցնի ՌԴ–ի` էներգառեսուրսներից ստացվող եկամուտները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ ԱՄՆ–ն ավելի քան 500 պատժամիջոց սահմանի ՌԴ–ի դեմ։ Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում ԱՄՆ նախագահի անունից հրապարակված հայտարարության մեջ։
Նշվում է, որ ԱՄՆ–ն ՌԴ–ին սատարելու համար արտահանման սահմանափակումներ է մտցնում շուրջ 100 ընկերության նկատմամբ։
Հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանի դեմ կիրառված նոր պատժամիջոցների շրջանակում Վաշինգտոնը նաև գործողություններ է ձեռնարկում էներգառեսուրսներից ստացվող եկամուտները նվազեցնելու համար։
Բայդենը պատասխանել է իր հիշողության մասին քննադատությանը և Նեթանյահուին այլ անունով դիմել