Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան. ՀՀ–ում ԵՄ առաքելության ղեկավար

Ժոզեպ Բորել
Սա կլինի Ժոզեպ Բորելի առաջին այցը Հայաստան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան։ Այսօր ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի ժամանակ այս հայտարարությունն է արել Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
«Կարծում եմ, որ նրա ներկայությունը ողջունելի կլինի, այս մասին նա արդեն անցյալ շաբաթ հայտնել է ՀՀ ԱԳՆ-ին»,-ասել է Մարագոսը։
Սա կլինի Բորելի առաջին այցը Հայաստան։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Եվրամիությունը պատրաստ է Երևանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսել:
Ժոզեպ Բորելը Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականի դեկտեմբերի 1-ից:
ԵՄ-ն լիակատար աջակցում է բրյուսելյան գործընթացի վերսկսմանը․ Բորել