Պայթյուն Երևանի Թավրիզյան փողոցի տներից մեկում. կա տուժած

Փլուզվել է տան առաջին հարկի միջսենյակային պատի մոտ 4 քմ հատվածը, վնասվել են երկրորդ հարկի պատշգամբի դուռը և պատուհանի ապակիները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Երևանի Թավրիզյան փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է ժամը 15:53-ին։
Պայթյուն Երևանի Թավրիզյան փողոցի տներից մեկում
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
«Դեռևս չբացահայտված հանգամանքներում, երկհարկանի տանը տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն»,-նշված է հաղորդագրության մեջ:
Փլուզվել է տան առաջին հարկի միջսենյակային պատի մոտ 4 քմ հատվածը, վնասվել են երկրորդ հարկի պատշգամբի դուռը և պատուհանի ապակիները։
Հրդեհը մարվել է տեղի ուժերով. հյուրասենյակում այրվել է կենցաղային տեխնիկա:
Պայթյուն Երևանի Թավրիզյան փողոցի տներից մեկում