ՆԳՆ սակրավորներն այս պահին ռումբ են փնտրում Գյուլբենկյան փողոցում

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` այդ հասցեում գտնվող տարածքը պատկանում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Երևանի Գյուլբենկյան 33 հասցում փրկարարներն ու ոստիկանները ռումբ են փնտրում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նա հայտնեց, որ քիչ առաջ ահազանգ է ստացվել, որ Գյուլբենկյան փողոցում` ծառի տակ, պայթուցիկ սարքի նմանվող առարկա կա:
«Այս պահին աշխատանքները շարունակվում են»,– ասաց Սարգսյանը։
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` այդ հասցեում գտնվող տարածքը պատկանում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին: