ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) բուժօգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը կալանավորվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«Հակակոռուպցիոն դատարանը կաշառքի գործով 2 ամսով կալանավորեց առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի բուժօգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանին»,– ասաց Օհանջանյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին ԱԱՏՄ բուժօգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետին ձերբակալել էին, նա մեղադրվում է կաշառք ստանալու համար։