ՀՕՊ-ը ՌԴ շրջանների վրա ոչնչացրել է ԱԹՍ-ներ և հարվածային վերածված Ս-200 հրթիռը

ՀՕՊ ուժերը հաջողությամբ աշխատել են տարածաշրջանի օդային թիրախների ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցները ոչնչացրել են ուկրաինական ԱԹՍ-ն Բրյանսկի մարզում և հարվածայինի վերածված Ս-200 ԶՀՀ-ի հրթիռը Ռոստովի երկնքում։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Այս գիշեր կանխվել է Կիևի ռեժիմի կողմից անօդաչու թռչող սարքով և ցամաքային թիրախները խոցելու համար վերասարքավորված Ս-200 զենիթային հրթիռով ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ։ ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է Բրյանսկի մարզի տարածքում, իսկ հրթիռը՝ Ռոստովի մարզի տարածքում», - նշել են ՊՆ-ում։
Ռոստովի մարզպետ Վասիլի Գոլուբևը Telegram-ալիքում հայտնել է, որ ՀՕՊ ուժերը հաջողությամբ աշխատել են տարածաշրջանի օդային թիրախների ուղղությամբ, ցամաքում հետևանքներ չկան: