ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Երրորդ տարին անընդմեջ աճում է Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունն ու բերքատվությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ–ում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։
Նա ընդգծեց, որ Հայաստանի և Բելառուսի միջև հարաբերությունները շատ լավ է գնահատում, մասնավորապես, տնտեսական հարաբերությունների մասին է խոսքը։ Անդրադառնալով քաղաքական խնդիրներին` նա շեշտեց, որ առանձնապես խնդիրներ չկան։
«Նախորդ տարի մենք մեծ նախագիծ իրականացրինք, մասնավորապես` ստեղծվել է Հայաստանի և Բելառուսի համատեղ ձեռնարկություն։ Մենք սկսել ենք բելառուսական վերելակներ թողարկել Վանաձորում և Երևանում։ Երրորդ տարին անընդմեջ աճում է բերքատվությունը, ապրանքաշրջանառությունը։ Ենթադրում եմ, որ նման միտումը կշարունակվի»,– նշեց Կոնյուկը։
Նա ընդգծեց, որ ինչ վերաբերում է առևտրատնտեսական ոլորտին, մեր հարաբերություններն ավելի են մեծանում։