Երևանի Գյուլբենկյան փողոցում պայթուցիկ սարքի նմանվող առարկա է հայտնաբերվել. ՆԳՆ

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` այդ հասցեում գտնվող տարածքը պատկանում է ԱԺ ՔՊ– ական պատգամավորի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Երևանի Գյուլբենկյան 33 հասցում ոստիկանները հայտնաբերել են պայթուցիկ սարքի նմանվող առարկա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նա նշեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարյութ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Գյուլբենկյան փողոցում` ծառի տակ, պայթուցիկ սարքի նմանվող առարկա կա:
Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` այդ հասցեում գտնվող տարածքը պատկանում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին: