Փորձում են փակել Արցաի հարցն ու կափարիչ դնել. Սամվել Շահրամանյան

Sputnik
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր մանրամասներ է հայտնել Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննությունների մասին: Նա պարզաբանել է, որ կոմիտե է ներկայանում ըստ նրանց ծանուցման, վկայի կարգավիճակում։
Քրեական գործի հիմնքում հենց Շահրամանյանի խնդրանքն է ուսումնասիրել սոցցանցերում հրապարակված տեղեկությունները, որ Արցախի որոշ պաշտոնյաներ խախտումներ են թույլ տվել` հիմնականում ֆինանասական ոլորտում: